կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Միկոյանն «ամոթալի ու ստոր» է անվանում այն պնդումը, թե Քոչարյանի օրոք բանակցություն է վարվել տարածք հանձնելու ուղղությամբ

Միկոյանն «ամոթալի ու ստոր» է անվանում այն պնդումը, թե Քոչարյանի օրոք բանակցություն է վարվել տարածք հանձնելու ուղղությամբ

«ՀՀ արտգործնախարարի հաստիքը զբաղեցնող մարդն այսօր իր կյանքի ամենամեծ ձեռբերումն ունեցավ ՝ «կռուտիտների» վարպետությամբ գերազանցեց նույինսկ իր շեֆին»,- Yerevan.Today-ի զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը՝ ի պատասխան խորհրդարանում Արարատ Միրզոյանի ելույթին:

«Նախագահ Քոչարյանի իշխանության տարիներին ՀՀ իշխանությունները Արցախյան հարցով վարվող բանակցություններում ազատագրված որևէ տարածքից զորքերի դուրսբերումը միշտ և պարտադիր կապել են Արցախի Հանրապետության անկախ կարգավիճակի հարցի հետ: Դա պատմական փաստ է, և առնվազն ամոթալի ու ստոր է պնդել, թե բանակցություն է վարվել տարածք հանձնելու ուղղությամբ»,- ասաց Բագրատ Միկոյանը:

  • Կիսվել: