ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Միջուկային էներգիայի ոլորտում բացի ԱՄՆ-ից ու ՌԴ-ից, առաջարկներ ենք ստացել նաև Կորեայից ու Ֆրանսիայից. ԱԽ քարտուղար

Միջուկային էներգիայի ոլորտում բացի ԱՄՆ-ից ու ՌԴ-ից, առաջարկներ ենք ստացել նաև Կորեայից ու Ֆրանսիայից. ԱԽ քարտուղար

Միջուկային էներգիայի ոլորտում բացի ԱՄՆ-ից ու Ռուսաստանից Հայաստանն այս ոլորտի հետ կապված առաջարկություններ է ստացել նաև Հարավային Կորեայից ու Ֆրանսիայից: Այս մասին «Ամերիկայի ձայնին» տված հարցազրույցում նշել է Հայաստանի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:

Ըստ նրա՝ Երևանը շարունակում է ներքին և արտաքին քննարկումները նոր ատոմակայան կառուցելու կամ գործող ատոմակայանը մոդերնիզացնելու ուղղությամբ վերջնական որոշում կայացնելու համար: «Կարծում եմ սա շատ լավ հնարավորություն է տարբեր երկրների հետ մեր համագործակցությունն ընդլայնելու կոնտեքստում»:

Գրիգորյանը նշել է, որ Հայաստանը ռուսական և ամերիկյան միջուկային ոլորտի առաջարկությունները չի դիտարկում այս երկրների միջև հակասության համատեքստում, այլ քննարկում է դրանք Հայաստանի շահերի, հետաքրքրությունների ու հնարավորությունների տեսանկյունից: «Համուզված եմ, որ վերջնական որոշումը կկայցավի հենց այս սկզբունքների հիման վրա»:

  • Կիսվել: