հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Միջպետական ավիացիոն կոմիտեն՝ ԼՂ հակամարտության գոտում թռչող քաղաքացիական ինքնաթիռների անվտանգության վերաբերյալ

Միջպետական ավիացիոն կոմիտեն՝ ԼՂ հակամարտության գոտում թռչող քաղաքացիական ինքնաթիռների անվտանգության վերաբերյալ

Միջպետական ավիացիոն կոմիտեն (ՄԱԿ) մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում թռչող քաղաքացիական ինքնաթիռների անվտանգության վերաբերյալ և առաջարկել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել: Այս մասին հայտնում է ՄԱԿ-ի կայքը։

«ՄԱԿ-ն առաջարկում է ամենակարճ ժամկետում միջոցներ ձեռնարկել, որոնք ուղղված կլինեն միջազգային իրավունքի նորմերի անվերապահ կատարմանը և հակաօդային պաշտպանության միջոցներով քաղաքացիական օդանավերի, ինչպես նաեւ քաղաքացիական օբյեկտների եւ օդանավակայանների խոցումների լիակատար կանխարգելմանը հրթիռներով եւ խոցման այլ միջոցներով՝ հաշվի առնելով հակամարտության գոտում գտնվող սպառազինության մարտավարատեխնիկական բնութագրերը», - ասված է հաղորդագրության մեջ:

Կոմիտեն նաև առաջարկում է Հարավային Կովկասի տարածաշրջանով թռչող ավիաընկերություններին գնահատել ռիսկի գործոնները՝ հակամարտության գոտիներում քաղաքացիական օդանավերի թռիչքների անվտանգությունն ապահովելու համար: Նշված է նաև, անհրաժեշտ է ապահովել համակարգումն ու փոխգործակցությունը ռազմական մարմինների հետ։ ՄԱԿ-ն անհրաժեշտ է համարում նաեւ ստեղծել մարմին՝ քաղաքացիական օդանավերի համար սպառնալիք ստեղծող կոնֆլիկտային իրավիճակներին արագ արձագանքելու համար:

  • Կիսվել: