երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
ՀՀ-ն, ՌԴ-ն, Թուրքիան, Ադրբեջանը, Իրանը՝ բոլորը շահագրգիռ են տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հարցում. Փաշինյան

ՀՀ-ն, ՌԴ-ն, Թուրքիան, Ադրբեջանը, Իրանը՝ բոլորը շահագրգիռ են տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հարցում. Փաշինյան

Միջանցքի թեման փակված է եղել դեռեւս 2020 թվականի նոյեմբերի 9-ին, երբ ստորագրվել է հայտարարությունը: Այս մասին այսօր` Հանրային հեռուտաընկերության հաղորդավար Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ ՆիկոլՓաշինյանը:

«Շատ բարձր եմ գնահատում ՌԴ դիրքորոշման հրապարակայնացումն այս հարցում, որովհետեւ մեծ հաշվով ՌԴ-ն այս հարցում երբեք էլ այլ դիրքորոշում չի ունեցել: Հրապարակայնացվել է ավելի ճիշտ ոչ թե ՌԴ դիրքորոշումը,այլեւ այդ թվում Ադրբեջանի դիրքորոշումը, որովհետեւ հստակ ասվում է, որ եռակողմ աշխատանքային խմբում կողմերը պայմանավորվել են այդ մասին: Եւ ես կուզենայի ձեր ուշադրությունը հարվիրեի նաեւ նախորդ օրը Թուրքիայից հնչած հայտարարությանը, ճիշտ է նրանք, օգտագործում են միջանցք արտահայտությունը, բայց ասում են, որ այդ «միջանցքը» պետք է լինի Հայաստանի վերահսկողության ներքո:

Այսինքն` իրականում անկախ բառամթերքի նախընտրություններից մենք խոսում ենք տարածաշրջանային կոմունիկացիաների բացման մասին եւ պիտի ասեմ, որ ՀՀ-ն շահագրգռված է տարածաշրջանի կոմունիկացիաների  բացմամբ, Ադրբեջանն էլ է շահագրգռված, Իրանն էլ, Թուրքիան ու ՌԴ-ն էլ են շահագրգռված, խնդիրն այստեղ բանաձեւերի վերաբերյալ ընկալումները մոտեցնելու եւ նույնականացնելու մասին է»,- ասաց նա:

Նշենք, որ ՌԴ տարբեր պաշտոնյաներ բազմիցս նշել են, որ Սյունիքով միջանցք բացելու թեմա բանակցությունների սեղանին չկա։

 

  • Կիսվել: