երկուշաբթի, հոկտեմբեր 19
19 / 10 / 2026
Միջանցքի հարց չի քննարկվում, քննարկվում է ճանապարհների ապաշրջափակման հարցը. Պապիկյան

Միջանցքի հարց չի քննարկվում, քննարկվում է ճանապարհների ապաշրջափակման հարցը. Պապիկյան

Միջանցքի հարց չի քննարկվում, քննարկվում է ճանապարհների ապաշրջափակման հարցը, որպեսզի գործող ենթակառուցվածքները բացվեն թե՛ մեր կողմից, թե՛ հարևանների կողմից: Այս մասին այսօր Ազատություն ՌԿ-ի եթերում ասաց փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը:

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Մենք խոսում ենք, որ միջանցքի հարց չի քննարկվում, բայց անընդհատ հնչում է այն, ինչը հնչում է Ադրբեջանի կողմից՛՛:

Պապիկյանը, սակայն, դժվարացվ բացատրել՝ ինչ նկատի ունի ադրբեջանական կողմը միջանցք ասելով:

Նա ասաց. ՛՛ՀՀ սուվերեն տարածքով ցանկացած անցում ենթադրելու է տրանզիտ, դա իրականությունն է։ Թե ինչից ենք վախենում, կամ ով ինչ է ասում, դա այլ հարց է՛՛:

  • Կիսվել: