կիրակի, նոյեմբեր 22
22 / 11 / 2026
Միջադեպ Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի արտահերթ նիստում․ Ընդդիմադիր պատգամավորները լքեցին դահլիճը

Միջադեպ Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի արտահերթ նիստում․ Ընդդիմադիր պատգամավորները լքեցին դահլիճը

Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի արտահերթ նիստն անցավ լարված մթնոլորտում։

Արծվիկ Մինասյանը հանձնաժողովի նախագահ ՔՊ-ական Անդրանիկ Քոչարյանին մեղադրեց մանիպուլյացիաներ անելու ու  կեղծ տեղեկություններ մեջ։

«Ձեր արտահայտության համար, թե «Հայաստան» դաշինքն է հրավիրել Ադրբեջանին, հենց հիմա պատասխան եմ պահանջում, հրապարակային հայտարարում եմ` Դուք դատվելու եք և ոչ միայն այս հանցագործության համար։ Պաշտոնապես դիմում եմ Դատախազությանը՝ անմիջապես հարուցել քրեական գործ և բացահայտել՝ ովքեր են դավաճանները, և ովքեր են Հայաստանը հասցրել այս վիճակին»։

 

Վիճաբանություն սկսվեց «Հայաստան» խմբակցության պատգամավորների և հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի միջև, ինչից հետո «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արծվիկ Մինասյանը և Գեղամ Մանուկյանը լքեցին դահլիճը։

  • Կիսվել: