չորեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2025
ՄԻԵԴ-ը ստացել է Ռոբերտ Քոչարյանի դիմումները

ՄԻԵԴ-ը ստացել է Ռոբերտ Քոչարյանի դիմումները

«ՄԻԵԴ-ը ստացել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումները», -այս մասին գրված է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի ՖԲ էջում:

Հաղորդագրության մեջ, մասնավորապես, նշված է.

«Մարդու իրավունքների եվրոպական դատարանն ստացել և գրանցել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումները, որոնք վերաբերում են նրա կալանավորման գործընթացում թույլատրված կոնվենցիոն իրավունքի խախտումներին։

ՄԻԵԴ քարտուղարությունից Փաստաբանական թիմին հայտնել են, որ դիմումներն ստացվել են հոկտեմբերի 17-ին և հոկտեմբերի 18-ին, և դատարանը քննության կառնի դրանք առաջին իսկ հնարավորության դեպքում»։

 

  • Կիսվել: