շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
«Միասնական հայրենիք» կուսակցության ղեկավարը՝ ամբաստանյալի կարգավիճակում․ «Հրապարակ»

«Միասնական հայրենիք» կուսակցության ղեկավարը՝ ամբաստանյալի կարգավիճակում․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Միասնական հայրենիք» կուսակցության ղեկավար Մհեր Տերտերյանը, ով արտախորհրդարանական ուժերի թվում պարբերաբար հանդիպում է Փաշինյանի հետ, հայտնվել է ամբաստանյալի կարգավիճակում: Նա մեղադրվում է ՔՕ 195-րդ հոդվածի 1-ին մասով՝ «Ֆիզիկական ներգործություն»:

Ըստ մեղադրական եզրակացության, 2018 թ․ հոկտեմբերի 11-ին իր նախկին կնոջ՝ Նաիրա Տերտերյանի հետ Բյուրական համայնքում գործող «Ամբերդ» հյուրանոցում ընտանեկան հարցերի շուրջ վիճաբանելով, բռնության է ենթարկել` սեղմել Նաիրա Տերտերյանի պարանոցը, հարվածներ հասցրել նրան՝ պատճառելով ֆիզիկական ցավ: Գործը քննելու է Արագածոտնի դատարանի դատավոր Ժենյա Նազարյանը: «Դատալեքս» կայքում գործի մասին արդեն հրապարակում կա:

Ավելին՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։ 

 

  • Կիսվել: