շաբաթ, հունիս 21
21 / 6 / 2025
Միասին անպայման հասնելու ենք հաղթանակի․ ես, դու, Ֆրանսիայի հրապարակում գտնվող ցանկացած անհատ, հայտնի մարդ, կազմակերպություն կամ կուսակցություն․ Արսեն Բաբայան

Միասին անպայման հասնելու ենք հաղթանակի․ ես, դու, Ֆրանսիայի հրապարակում գտնվող ցանկացած անհատ, հայտնի մարդ, կազմակերպություն կամ կուսակցություն․ Արսեն Բաբայան

«Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անդամ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Սիրելի՛ հայրենակից, ես, դու, Ֆրանսիայի հրապարակում գտնվող ցանկացած անհատ, հայտնի մարդ, կազմակերպություն կամ կուսակցություն

երբ ասում եմ, որ մենք միասին անպայման հասնելու ենք հաղթանակի, դա պետք է հենց ուղիղ էլ հասկանալ: Միասին ենք մենք բոլորս՝  ես, դու, Ֆրանսիայի հրապարակում գտնվող ցանկացած անհատ, հայտնի մարդ, կազմակերպություն կամ կուսակցություն:

Սա իմ համոզմունքն է եղել ու մնալու: Մեզանից յուրաքանչյուրս՝ «Հայրենիքը», Դաշնակցությունը, Հանրապետականը, Դիմադրություն շարժումը, Արսեն Գրիգորյանն ու այն երիտասարդ գեղեցկադեմ ուսանողուհին, որ ներկայացված ենք հարթակում, միասնություն ենք կազմել մեր սկսած ապակենտրոն պայքարի արդյունքում: Մենք միասին պարտավոր ենք և պետք է հասնենք հաջողության:

Այո, քաղաքականության մեջ ու պետության զարգացման առանձին գործընթացների շուրջ յուրաքանչյուրս կարող ենք ունենալ մեր առանձին դիրքորոշումը, բայց մի հարցում մենք պարտավոր ենք լինել միասնական և պարտավոր ենք հասնել այդ նպատակին:

Նպատակն այդ հայտնի է՝ ապահովել մեր մեծ հայրենիքի պահպանումն ու հարատևությունը: Դրան հասնելու առաջին քայլը այս իշխանության հեռացումն է, որի շուրջ էլ ունենք մեծ միասնությունը:

Յուրաքանչյուրը, ով կնպաստի այս նպատակին հասնելուն,  իմ բարեկամն է:

Ես հավատում եմ իմ ուժերին, ես հավատում եմ մեր թիմին ու նրա ղեկավարին: Ես հավատում եմ բոլորիս միասնությանն ու մեր հաղթանակին:

 

Կեցցենք մենք, որ անպայման հաջողելու ենք»։

  • Կիսվել: