ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Միացյալ Նահանգները շարունակում է հանձնառու լինել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը. Մայք Պոմպեոն ուղերձ է հղել Ադրբեջանին

Միացյալ Նահանգները շարունակում է հանձնառու լինել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը. Մայք Պոմպեոն ուղերձ է հղել Ադրբեջանին

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն շնորհավորել է Ադրբեջանին Հանրապետության օրվա առթիվ՝ նշելով, որ Միացյալ Նահանգները շարունակում է հանձնառու լինել Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը:

Շնորհավորական ուղերձի տեքստը հրապարակվել է ԱՄՆ պետքարտուղարության կայքում:
 
«Շուրջ 30 տարի Միացյալ Նահանգներն ու Ադրբեջանը պահպանում են կարևոր գործընկերային հարաբերությունները: Մենք զբաղվում ենք այնպիսի կարևոր հարցերով, ինչպիսիք են անվտանգությունը, էներգետիկան և տնտեսական զարգացումը, ինչպես նաև մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների պաշտպանությունը: Լինի դա Աֆղանստանում խաղաղություն հաստատելուն ուղղված մեր ուս-ուսի ծառայությունը կամ Հարավային գազային միջանցքով Եվրոպայի էներգետիկ անվտանգության ամրապնդմանն ուղղված համատեղ աշխատանքը, մեր երկու երկրները շարունակում են համագործակցել համաշխարհային սուր խնդիրների լուծման շուրջ»,- ասվում է ուղերձում:
 
Ուղերձում անդրադարձ է արվել նաև Ղարաբաղյան հակամարտության կարգավորման թեմային:
«Միացյալ Նահանգները, որպես Մինսկի խմբի համանախագահ երկիր, շարունակում է հանձնառու լինել Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը»,-ասված է Պոմպեոյի ուղերձում, որտեղ նշվում է նաև, որ «Միացյալ Նահանգներն աջակցում է Ադրբեջանի ինքնիշխանությանն ու անկախությանը»:
 

  • Կիսվել: