չորեքշաբթի, հուլիս 22
22 / 7 / 2026
Մի քանի հարյուր անհետ կորածներ ունենք. Նիկոլ Փաշինյան

Մի քանի հարյուր անհետ կորածներ ունենք. Նիկոլ Փաշինյան

Հայտնի է գերիների թիվը, հիմա կոնկրետ թիվ չեմ հրապարակի, բայց մենք, ցավոք, մի քանի հարյուր անհետ կորածներ ունենք: Հույս ունենք, որ բոլորի դեպքում նույն եզրակացությանը չենք հանգի: Հույս ունենք, որ մենք գտնենք մի մասին, եթե ոչ առողջ, ապա, գոնե ողջ: Այս մասին իր ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով գերիների փոխանակման և անհետ կորածներին գտնելու աշխատանքների մասին:

 

«Գերիների փոխանակումը տեղի կունենա մարմինների փոխանակումից հետո: Առաջարկներ կան, որ սգո օր հայտարարվի, կարծում եմ՝ ճիշտ կլինի այդ որոշումը կայացնել մարմինների փոխանակումից հետո և հնարավորություն ունենանք հարգանքի տուրք մատուցել պետական մակարդակով»,-ասաց նա:

Վարչապետի խոսքով՝ Կառավարությունը պետք է աջակցի հաշմանդամություն ստացած զինծառայողներին, զոհվածների ընտանիքներին, որը նրանց գործունեության կարևոր ուղղություններից մեկը պետք է դառնա:

  • Կիսվել: