երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Մի քանի արտահերթեր կլինեն. «Փաստ»

Մի քանի արտահերթեր կլինեն. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Եթե իսկապես ընտրությունների թեման լուրջ է, ապա, ըստ տրամաբանության ու օրենսդրության, ԱԺ յոթերորդ գումարման խորհրդարանը պետք է ցրվի։ Նախապես հայտարարվածի համաձայն, դա պետք է լինի մինչև մայիսի կեսը: «Փաստ» թերթի տեղեկություններով, իշխանությունները, մտահոգ լինելով կառավարությունից ԱԺ ուղարկված, բայց դեռևս խորհրդարանի լիագումար նիստեր չմտած մի շարք նախագծերի հետագա ճակատագրերով, մտադիր են ամեն կերպ դրանք վավերացնել։ 

Մեր ունեցած տեղեկություններով, փաստացի մեկ ամսվա կտրվածքով, բացի հերթական քառօրյայից, կառավարության և խորհրդարանական մեծամասնության կողմից նախատեսվում է հրավիրել մի քանի արտահերթեր, որոնց օրակարգերը կլինեն բավականին հագեցած»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: