ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
«Մի հատ տեղդ նստի, լսի՝ ինչ եմ ասում». Արծվիկ Մինասյանի ելույթի ժամանակ կրքերը թեժացան

«Մի հատ տեղդ նստի, լսի՝ ինչ եմ ասում». Արծվիկ Մինասյանի ելույթի ժամանակ կրքերը թեժացան

Հայաստանի Հանրապետության տարածքների վերաբերյալ ցանկացած որոշում, որևէ մի միլիմետր փոխանցում հակառակորդին, պահանջում է  հանրաքվե: Այս մասին այսօր՝ ապրիլի 11-ին, ԱԺ-ում կառավարության ծրագրի 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի քննարկման ժամանակ իր ելույթում նշեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդհատեց Ա. Մինասյանին ու դիմեց ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեսքանյանին. «Պարոն Ալեքսանյան, չի կարելի  տեղից այդքան բղավել, էլ չեմ ասում՝ ակնհայտ է, որ թիվ չեն կարողանալու ասել»։

Այնուհետև Արծվիկ Մինասյանը դիմելով դահլիճում նստած Նիկոլ Փաշինյանին ասաց. «Որտե՞ղ է իշխանության անկեղծությունը: Անկեղծությունը մեկ բանում է, պարոն Փաշինյան, ձեր կողմից ձեր իշխանությունը, ձեր պաշտոնը պահելու, ձեր խմբի հարստությունը պահպանելու ձգտումն է։ Սա անկեղծությունն է, որ դուք ժամանակի ցանկացած պահին փորձում եք ներկայացնել հայ ժողովրդին՝ իրավիճակից  բխող գործողություններ»։

Դահլիճից սկսեցին ծիծաղել ու տարբեր բառեր հնչեցնել։

Մանրամասները՝ տեսանյութում։

  • Կիսվել: