չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Մհեր Սահակյանին հարվածելու իմ օգուտը որն էր, ի՞նչ էի շահելու, ինչու պետք է ձեռքերս կեղտոտեի․ Վարդանյան (տեսանյութ)

Մհեր Սահակյանին հարվածելու իմ օգուտը որն էր, ի՞նչ էի շահելու, ինչու պետք է ձեռքերս կեղտոտեի․ Վարդանյան (տեսանյութ)

Մհեր Սահակյանին հարվածելու իմ օգուտը որն էր, ի՞նչ էի շահելու, ինչու պետք է ձեռքերս կեղտոտեի։ Պարոն Սահակյանը մոտեցավ ինձ, առանց որևէ բան ասելու հարվածեց ու լքեց նիստերի դահլիճը։ Այս մասին այսօր Հանրային ՀԸ-ի եթերումա սաց ԱԺ ՔՊ խմբակցության անդամ, պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը՝ անդրադառնալով օրերս ԱԺ-ում գրանցված միջադեպին:

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Գեղամ Նազարյանն ու Արծվիկ Մինասյանն ինձ ասում էին՝ խնդրում ենք, ոչինչ մի ձեռնարկեք, մենք իրեն կպատժենք։ Ինձ սովորաբար մեղադրում են բավարար ագրեսիվություն չդրսևորելու մեջ։ Իրավաբան պատգամավոր պարոն Սահակյանը կարող էր իմ դեմ էթիկայի հանձանաժողով բողոքել, եթե գոհ չէին։ Նման բան չի արել։

Բովանդակային քննարկումն ավարտվելուց հետո մեր ընդդիմադիր գործընկերները վերադարձան հին օրերի երգին։ Կողմերին կոչ եմ արել վերադառնալ բանակցային նորմալ հուն, քանի որ սա ոչ մի տեղ տանող ճանապարհ չէ։ Պարոն Սահակյանն ասաց՝ ինչու եք ձայն բարձրացնում, ես ասացի, որ ընդամենը փորձում եմ կարգավորել իրավիճակը։ Ասացի, որ Ձեր գործընկերներն են շեղել քննարկումը։ Ասաց՝ չեք կարող, ասացի, որ պարտավոր եմ անել այն, ինչ անում եմ՛՛:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նիստին լեզվակռիվ է տեղի ունեցել հանձնաժողովի նախագահ իշխանական Վլադիմիր Վարդանյանի և ընդդիմադիր "Հայաստան" խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի միջև։

Լեզվակռվի ժամանակ Սահակյանը հարվածել է Վարդանյանի քունքին։ Վերջինս վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ նրա վնասվածքը կարել են։ Իսկ Մհեր Սահակյանը բերման է ենթարկվել Ոստիկանություն, ապա կալանավորվել 72 ժամով։
 
Մանրամասները՝ տեսանյութում.
 

 

  • Կիսվել: