շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱՄՀ հայաստանյան առաքելության պատվիրակության ղեկավարին

Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱՄՀ հայաստանյան առաքելության պատվիրակության ղեկավարին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյան ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովայի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Մեհդի Ռաիսսին:

 

Հանդիպման ընթացքում զրուցակիցները գոհունակությամբ են արձանագրել մակրոտնտեսական կայունության պահպանմանն ուղղված Կառավարության բարեփոխումների առաջընթացը, ինչպես նաև մտքեր են փոխանակել տնտեսական կայուն աճի պահպանմանն ուղղված միջոցառումների վերաբերյալ:

 

Քննարկվել են պետական մասնակցությամբ ծրագրերի վերահսկման մեխանիզմները, ինչպես նաև հիփոթեքային վարկավորման ծրագրերին առնչվող մի շարք հարցեր: Զրուցակիցները մտքեր են փոխանակել պետական հատվածում վարձատրության համակարգի արդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցառումների վերաբերյալ:

Փոխվարչապետը բարձր է գնահատել ԱՄՀ հետ իրականացվող աշխատանքը՝ ընդգծելով ԱՄՀ դերը երկրում առանցքային բարեփոխումների իրականացման գործում:

  • Կիսվել: