ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Մեծ հիմարություն է. ՌԴ-ում Իսրայելի դեսպանը՝ Արցախում իսրայելցի զինվորականների ներկայության մասին Իրանի պնդումների վերաբերյալ

Մեծ հիմարություն է. ՌԴ-ում Իսրայելի դեսպանը՝ Արցախում իսրայելցի զինվորականների ներկայության մասին Իրանի պնդումների վերաբերյալ

Ռուսաստանում Իսրայելի դեսպան Ալեքսանդր Բեն Ցվին ՛՛մեծ հիմարություն՛՛ է որակել Արցախում իսրայելցի զինվորականների ներկայության մասին Իրանի պնդումները, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Լրագրողների հետ զրույցում դեսպանը, մասավորապես, ասել է. ՛՛Կարծում եմ՝ դա մեծ հիմարություն է, որովհետև եթե մենք խոսում ենք Լեռնային Ղարաբաղի տարածքի մասին, այնտեղ են գտնվում և՛ ռուսական, և՛ թուրքական զինվորականները։ Այնպես որ, ես կարծում եմ, որ նրանք (իրանցիները,–խմբ.) նույն հաջողությամբ կարող են ասել, որ մարսեցիներ էլ կան այնտեղ՛՛:
 
Հիշեցնենք, որ Իրանի իշխանությունները կասկածում են, որ Ադրբեջանը սերտ ռազմական համագործակցություն է վարում Թեհրանի տարածաշրջանային հակառակորդ Իսրայելի հետ։ Թավրիզում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ուժերի հրամանատար Հոսեյն Պուրսմայիլն օրերս հայտարարել էր, որ Ադրբեջանի ղեկավարության փոխազդեցությունն Իսրայելի հետ կարող է սպառնալիք դառնալ Ադրբեջանի գոյության համար։
 
 

  • Կիսվել: