կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Մեծ Բրիտանիան դե ֆակտո ուղղակիորեն ներգրավված է ուկրաինական հակամարտության մեջ. Պեսկով

Մեծ Բրիտանիան դե ֆակտո ուղղակիորեն ներգրավված է ուկրաինական հակամարտության մեջ. Պեսկով

Մեծ Բրիտանիան դե ֆակտո ուղղակիորեն ներգրավված է ուկրաինական հակամարտության մեջ, դա ոչ մեկի համար գաղտնիք չէ: Այս մասին այսօր RTVI հեռուստաալիքին ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Նա, մասնավորապես, նշել է. «Ընդհանուր առմամբ, գաղտնիք չէ, որ բրիտանացիները (Ուկրաինային) տարբեր ձևերով աջակցում են՝ և՛ մարդկանցով, և՛ հետախուզությամբ և այլն։ Այսինքն՝ նրանք իրականում ուղղակիորեն ներգրավված են այս հակամարտության մեջ»:

Այդ հայտարարությամբ նա արձագանքել է բրիտանական լրատվամիջոցների հաղորդագրությանն այն մասին, որ բրիտանական զինված ուժերի պաշտպանության շտաբի պետ, ծովակալ Թոնի Ռադակինը գաղտնի օգնել է Ուկրաինային մարտական ծրագրեր մշակելիս։

«Ինչ վերաբերում է այդ սպային, իհարկե, մենք Կրեմլի վարչակազմում նման տվյալներ չունենք, բայց հավանաբար դա հայտնի է մեր զինվորականներին»,-ասել է Պեսկովը:

 

  • Կիսվել: