կիրակի, հուլիս 19
19 / 7 / 2026
Մեր զինվորներից յուրաքանչյուրը անձամբ ինձ համար հերոս է. Հակոբ Արշակյան

Մեր զինվորներից յուրաքանչյուրը անձամբ ինձ համար հերոս է. Հակոբ Արշակյան

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը գրառում է կատարել Արցախյան պատերազմի թեմայով։
 
Նա, մասնավորապես, նշել է․
 
«Սիրելի՛ հայրենակիցներ,
 
Որևէ մեկի ջանքը չի կարող ավելի գնահատվել, քան իր կողքին կանգնած մյուսինը` անկախ անուններից։
 
Ամուր կանգնած մեր զինվորներից յուրաքանչյուրը անձամբ ինձ համար հերոս է, և ես խոնարհվում եմ նրանցից յուրքանչյուրի առաջ։
 
Հաղթանակը բոլորիս միասնականության և ջանքերի կարիքն ունի, և մենք կհաղթենք։
Մեզ չի՛ կարելի հանգստանալ ոչ մի դեպքում ո՛չ հաջողությամբ, ո՛չ, առավել ևս, անհաջողությամբ։
 
Կարևորը նպատակն է, իսկ նպատակն արդար է։
 
Եվ մենք կհաղթենք!»։

  • Կիսվել: