հինգշաբթի, հոկտեմբեր 29
29 / 10 / 2026
Մեր ժողովրդին շեղում են կոնկրետ բովանդակային հարցերից. Մարուքյան

Մեր ժողովրդին շեղում են կոնկրետ բովանդակային հարցերից. Մարուքյան

Մեր ժողովրդին շեղում են կոնկրետ բովանդակային հարցերից: Այս մասին այսօր Հանրային ՀԸ-ի եթերում ասաց ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով ժպտալու համար Արարատ Միրզոյանին և չժպտալու համար Նիկոլ Փաշինյանին ուղղված քննադատություններին:

՛՛Արարատ Միրզոյանը ժպտացել էր Անթալիայում՝ Թուրքիայի արտգործնախարարին բարևելիս, Նիկոլ Փաշինյանը ընդհանրապես չէր ժպտում Բրյուսելում։ Արարատ Միրզոյանին քննադատում են, որ ժպտում էր, Նիկոլի Փաշինյանին քննադատում են, որ տխուր էր՛՛,-նշեց Մարուքյանը:

Նա նաև հավելեց. ՛՛Եթե ժպտար, պիտի ասեին բա ինչ կար ուրախանալու։ Բովանդակային կարևոր հարցերը թողած, ընկած ենք ինչ-որ թեմաների մեջ՝ նա աջ նայեց, էն մյուսը՝ ձախ։ Բովանդակային հարցն է՝ ՀՀ ներկայիս ծանր վիճակի մեջ փորձել մեր պետական-ազգային շահը ամեն գնով պաշտպանել։ Ով ժպտաց, ում ունքը բարձրացավ, ով թեք կանգնեց, ում կոստյումը ինչ ձևի էր, դա էակա՞ն է այս քննարկման մեջ։ Մարդկանց, մեր ժողովրդին շեղում են կոնկրետ բովանդակային հարցերից՛՛:

Մանրամասները՝ տեսանյութում.

  • Կիսվել: