Մեր քաղաքական դիրքորոշման նկատմամբ սպառնալիքներ չհնչեցնեք, ծիծաղելի եք դառնում. Գուրգեն Արսենյան
«Ես ձեզ առաջարկում եմ` մեր քաղաքական դիրքորոշման հետ կապված սպառնալիքներ չհնչեցնել, ծիծաղելի է դա»: Այսօր ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի արտահերթ նիստին այսպես արձագանքեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը:
«Դա ծիծաղելի է, և դուք էլ եք դառնում ծիծաղելի, կներեք: Քննարկում է գնում քաղաքական տեքստի մասին, դուք մեզ սպառնալիքներ եք հնչեցնում, որ` եթե դուք այսպես չանեք, այնպես չանեք, մենք անում ենք այնպես, ինչպես համարում ենք ճիշտ, օգտակար մեր երկրի համար, մենք սպասարկում ենք մեր երկրի պետական շահը, պետական շահի հասկացողությունը տարբեր քաղաքական ուժի մոտ տարբեր է»,- ասաց նա, նշելով, որ իրենց վստահություն է վերապահված. «Հայաստանի իշխանությունը մեզ տվել է իր վստահությունը, երբ ձեզ կտա, այդ ժամանակ կիրականացնեք ձեր քաղաքականությունը»,- ասաց նա: