կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Մեր մամուլն այդ մասին չգրեց, սակայն Ալիևն իր ասուլիսում արձագանքել է իմ հայտարարությանը. Մարուքյան

Մեր մամուլն այդ մասին չգրեց, սակայն Ալիևն իր ասուլիսում արձագանքել է իմ հայտարարությանը. Մարուքյան

Ադրբեջանը բարձրացրել է Գյանջայի քաղաքացիական բնակչության հարցը, մենք էլ բարձրացրել ենք մեր քաղաքացիական բնակչության հարցը: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Էդմոն Մարուքյանը՝ խոսելով եվրոպական հարթակներում կատարած աշխատանքի մասին:

Մարուքյանի խոսքերով, տարբերությունն այն է, որ ադրբեջանցիները կարողացել են լրագրողներին ու դեսպաններին տանել, Գյանջան ցույց տալ, սակայն հայկական կողմը չի կարողացել դեսպաններին տանել Արցախ, քանի որ դեսպաններին արգելված է եղել Արցախ այցելելը:

Մարուքյանը հետո հիշեցրեց, որ Գյանջայում տեղի ունեցածից հետ ասաց, որ հենց ադրբեջանցիների բերած ահաբեկիչներն են դա արել  ու գցում են հայերի վրա. «Դրանից հետո Ալիևն իր հաջորդ ասուլիսի ժամանակ արձագանքեց ինձ: Մեր մամուլն այդ մասին չգրեց, սակայն արձագանքել է: Ասաց, որ հայ քաղաքական գործիչներն ադրբեջանցիներին են մեղադրում Գյանջայում պայթյուններ կազմակերպելու մեջ»:

  • Կիսվել: