երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Մեր հնարավորությունները անսահմանափակ չեն, ՌԴ-ից հայերին տեղափոխելու հարցը կլուծվի, բայց դանդաղ․ Զարեհ Սինանյան

Մեր հնարավորությունները անսահմանափակ չեն, ՌԴ-ից հայերին տեղափոխելու հարցը կլուծվի, բայց դանդաղ․ Զարեհ Սինանյան

Սփյուռքի հարցերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը տեղյակ չէ՝ ինչու են ռուսաստանաբնակ 100-ից ավելի քաղաքացիներ հրաժարվել ՌԴ-ում ՀՀ դեսպանատան ծառայություններից և որոշել չգալ Հայաստան։

«Անկեղծ՝ տեղյակ չեմ», -այսօր տեղեկատվական միասնական կենտրոնում լրագրողների հարցերին ի պատասխան ասաց Սինանյանը։

Նա նկատեց, որ կառավարությունը մեծ ջանքեր է գործադրել, որ ՌԴ-ից հայերը կարողանան տեղափոխվել, աջակցել են նաև ռուսաստանաբնակ հայ գործարարները։

«Այդ աջակցության համար մենք շատ շնորհակալ ենք։ Բայց մեր հնարավորությունները անսահմանափակ չեն, որ անընդհատ ինքնաթիռները կարողանան մարդկանց բերել։ Միևնույն ժամանակ նա վստահություն հայտնեց, որ այս գործընթացը կլինի շարունակական և պարբերական, և բոլոր նրանք, ովքեր կցանկանան վերադառնալ Հայաստան, կկարողանան դա անել», -ասաց Սինանյանը՝ ընդգելով, որ հարցը ուղղակի դադաղ է լուծվում։

  • Կիսվել: