Մեր հարաբերությունները եղել են և կմնան դաշնակցային՝ բոլոր առումներով. Պուտինը՝ Փաշինյանին (տեսանյութ)
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եռակողմ հանդիպումից հետո Պուտինը նաև երկկողմ հանդիպումներ է անցկացրել Փաշինյանի և Ալիևի հետ:
Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ պուտինն ասել է. ՛՛Մեր հարաբերությունները, անշուշտ, եղել են և կմնան դաշնակցային՝ բոլոր առումներով՛՛:
Նա նշել է, որ Ռուսաստանին և Հայաստանին կապում են սերտ գործընկերական հարաբերություններ նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում:
՛՛Այսօր մենք քննարկեցինք մի շարք տնտեսական հարցեր․ այս առումով ցանկանում եմ նշել, որ, չնայած բոլոր դժվարություններին, մենք ավելացրել ենք ապրանքաշրջանառության ծավալը գրեթե 4%-ով՛՛,-ասել է Ռուսաստանի նախագահը՝ հույս հայտնելով, որ Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման հետ մեկտեղ երկրները կգտնեն այնպիսի լուծումներ, որոնք կպատասխանեն հայ ժողովրդի, պետության և ռուս-հայկական հարաբերությունների շահերին:


