երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Մեր գնահատականով իրավիճակն ավելի շատ դեէսկալացիայի է գնում․ Արմեն Գրիգորյան

Մեր գնահատականով իրավիճակն ավելի շատ դեէսկալացիայի է գնում․ Արմեն Գրիգորյան

Տնտեսական անվտանգության առումով Հայաստանն այս պահին խնդիրներ չունի,  իրավիճակն ավելի շատ դեէսկալացիայի է գնում և հույս ունենք, որ մոտակա օրերին ընդհանուր հանգստություն է լինելու: Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:

«Մենք միշտ վատթարագույնին ենք պատրաստվում... ընդհանուր առմամբ շատ լայնածավալ աշխատանք է կատարվել և՛ Սիրիայի, և՛ Իրանի ճգնաժամի ընթացքում՝ մեր ինստիտուցիոնալ կարողություններն են ավելացել: Մենք կարողացել ենք մշակել և՛ տարհանման պլան, և՛ ճգնաժամին արձագանքելու պլան, որը շատ կարևոր առաջընթաց է եղել մեր կառավարման համակարգի համար: Ընդհանուր առմամբ, այս երկու ճգնաժամերից մեր ինստիտուցիոնալ կարողություններն ավելի են հզորացել և մենք ավելի հստակ գիտենք, թե ինչ ենք կատարելու»,- ասաց նա:

Նա ընդգծեց, որ ակնկալվում  է, որ մոտակա ժամանակաշրջանում ավելի շատ կայունություն է լինելու:

«Մենք ցանկանում ենք, որ կոնֆլիկտը հնարավորինս արագ կարգավորվի և մենք ավելի շատ մեր դերակատարությունը տեսնում ենք, որպեսզի երկու կողմի հետ էլ շարունակենք երկխոսությունը: Եթե դրա անհրաժեշտությունը լինի մենք պատարաստ ենք օգնելու, որպեսզի կոնֆլիկտը հնարավորինս մեղմվի»,- ասաց ԱԽ քարտուղարը:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: