չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Մեր երկու երկրների դարավոր շփումների ավանդույթը պետք է փոխանցվի երիտասարդ սերնդին. Կոպիրկին

Մեր երկու երկրների դարավոր շփումների ավանդույթը պետք է փոխանցվի երիտասարդ սերնդին. Կոպիրկին

Ռուսական կողմը գոհ է ՀՀ Գեղարքունիքի մարզում գործող ռուսաց լեզվի և մշակույթի կենտրոնի աշխատանքից: Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ ասել է աշխատանքային այցով մարզում գտնվող՝ ՀՀ-ում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

Նա, մասնավորապես, ասել է. ՛՛Այս կենտրոնը դարձել է երեխաների համար գրավիչ վայր։ Մենք շատ գոհ ենք, նրանց այստեղ հետաքրքիր է, ուսանելի է. այն, ինչով նրանք այստեղ զբաղվում են, նպաստելու է նրանց հետագա հաջողությունների հասնելուն՛՛:

Կոպիրկինի խոսքով՝ նման նախաձեռնություններն ամրապնդում են երկու երկրների հարաբերությունները:

՛՛Մեր երկու երկրների ավանդական, դարավոր շփումներն առաջին հերթին շփումներ են մարդկանց միջև, և այդ ավանդույթները շատ արժեքավոր ու խորն են։ Դա կարևոր է մեր ժողովուրդների, երկրների ճակատագրերի համար՛՛,-ասել է դեսպանը։

Կոպիրկինը հավելել է, որ  հենց դրանք պետք է փոխանցվեն երիտասարդ սերնդին։

Նշենք, որ Գավառ կատարած այցի շրջանակներում Կոպիրկինը հանդիպել է նաև Գեղարքունիքի փոխմարզպետ Վահան Զարոյանի հետ:

  • Կիսվել: