հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Մեր երկրները պետք է համատեղ սահմանեն Կովկասի ապագան. Զուրաբիշվիլին՝ Սարգսյանին

Մեր երկրները պետք է համատեղ սահմանեն Կովկասի ապագան. Զուրաբիշվիլին՝ Սարգսյանին

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը և Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Թբիլիսիում հանդիպմանը քննարկել են Հարավային Կովկասի տարածաշրջանի ապագա ներուժը: Այս մասին հանդիպման արդյունքներն ամփոփող հայտարարությունների ժամանակ ասել է Վրաստանի նախագահը:

Նա հավելել է, որ  այդ ներուժը հազվագյուտ է տնտեսության առումով՝ հաշվի առնելով արտաքին դերակատարների հետաքրքրությունը:

Զուրաբիշվիլին, մասնավորապես, նշել է. ՛՛Այս ամենը վկայում է մեր տարածաշրջանի կարևորությունը: Սակայն Կովկասի երկրների դերը վճռական է մնում Կովկասի ապագայի հարցում: Մեր երկրները պետք է համատեղ սահմանեն այն, միևնույն ժամանակ Կովկասն իր տարանցիկ ներուժի նախատեսմամբ միայն բաց տարածաշրջան ենք պատկերացնում:

Կովկասի և Սև ծովի տարանցմամբ, Ասիայի և Եվրոպայի ուղղությամբ զանգվածային նախագծերի իրականացումը պահանջում է բոլորի ու մասնավորապես գլխավոր դերակատարներից մեկի՝ Եվրամիության ակտիվ մասնակցությունը, այլ շահագրգիռ կողմերի հետ՛՛:

 

  • Կիսվել: