երկուշաբթի, հունիս 17
17 / 6 / 2024
Մեր ամբողջ խնդիրն այն է, որպեսզի միջազգային հանրության, միջնորդների ճնշումն այնքան մեծանա Ադրբեջանի վրա, որ Ադրբեջանն ի վերջո զորքերը հետ քաշի Հայաստանի ինքնիշխան տարածքից. Խանդանյան

Մեր ամբողջ խնդիրն այն է, որպեսզի միջազգային հանրության, միջնորդների ճնշումն այնքան մեծանա Ադրբեջանի վրա, որ Ադրբեջանն ի վերջո զորքերը հետ քաշի Հայաստանի ինքնիշխան տարածքից. Խանդանյան

Պետք է հղում կատարեմ արտգործնախարարության երեկվա մամուլի հաղորդագրությանն առ այն, որ Միրզոյան-Սալիվան-Բայրամով հանդիպման ժամանակ Հայաստանի արտգործնախարարը բարձրաձայնել է զորքերի հետքաշման, Հայաստանի ինքնիշխան տարածքից ադրբեջանական զորքերը լքելու և սահմանազատման ու սահմանագծման աշխատանքների անհրաժեշտության մասին, այսինքն՝ պետք է արձանագրել, որ այդ հարցն օրակարգում է և չի կարող դուրս մնալ օրակարգից ու քննարկվում է նաև վաշինգտոնյան բանակցությունների ընթացքում:

Խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ անդրադառնալով ադրբեջանական զորքերի ՀՀ ինքնիշխան տարածքից դուրս բերման մասին՝ ասաց ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։

Խոսելով վաշինգտոնյան բանակցությունների արդյունքի մասին՝ Խանդանյանն ասաց. «Բանակցությունների արդյունքի մասին այս պահին խոսելը վաղ է, կխոսենք ավելի ուշ, բայց մեր ամբողջ խնդիրն այն է, որպեսզի միջազգային հանրության, միջնորդների ճնշումն այնքան մեծանա Ադրբեջանի վրա, որ Ադրբեջանն ի վերջո զորքերը հետ քաշի Հայաստանի ինքնիշխան տարածքից, որը նաև լավ հիմք կհանդիսանա խաղաղության համաձայնագրի ստորագրման համար»:

Թե արդյո՞ք մինչ պայմանագրի ստորագրումը հնարավոր է լինի նախաստորագրվող փաստաթուղթ՝ Սարգիս Խանդանյանը նշեց. «Նախաստորագրվող փաստաթղթի մասին այս պահին ոչինչ ասել չեմ կարող, կա խաղաղության համաձայնագրի կամ հարաբերությունների կարգավորման համաձայնագրի նախագիծը, որի շուրջ տեղի են ունենում բանակցությունները և արդյո՞ք անհրաժեշտություն կա մինչև այդ համաձայնագրի ստորագրումը, ստորագրել նախնական մի այլ փաստաթուղթ, այդ մասին վաղ է խոսելը»:

  • Կիսվել: