երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
ՔՊ-ն հավատում է խաղաղությանն այս տարածաշրջանում. իհարկե, Ադրբեջանը հեշտ հարեւան չէ. Խանդանյան

ՔՊ-ն հավատում է խաղաղությանն այս տարածաշրջանում. իհարկե, Ադրբեջանը հեշտ հարեւան չէ. Խանդանյան

Հայաստանի տարածքից Ադրբեջանական ուժերի դուրս բերման հարցը միշտ մեր օրակարգում է: Այս մասին այսօր՝ մայիսի 3-ին  ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը:

«Առհասարակ, Հայաստանի տարածքային ամբողջականության հարցը չի  կարող դուրս մնալ որեւէ օրակարգից, այդ թվում այս բանակցությունների օրակարգից»,-ասաց նա:

Հարցին, թե հնարավոր կլինի՞ հասնել Ադրբեջանի հետ խաղաղության, Խանդանյանը պատասխանեց. «Իմ քաղաքական ուժը հավատում է խաղաղությանն այս տարածաշրջանում եւ անում է մեզնից կախված հնարավոր բոլոր քայլերը:

Իհարկե, Ադրբեջանը հեշտ հարեւան չէ, եւ մենք տեսել ենք Ադրբեջանի ողջ վարքագիծը այս տարիների ընթացքում, եւ դրա համար մեզ պետք է, որ միջազգային հանրության տեսանելիությունը մեր տարածաշրջանի նկատմամբ ավելի բարձրանա եւ հնարավոր լինի զսպել Ադրբեջանին այ հակամարտության շրջանակներում»:

  • Կիսվել: