չորեքշաբթի, հունիս 26
26 / 6 / 2024
Խանդանյանն արժևորել է Ֆինլանդիայի հետ համագործակցությունը Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների ձևաչափում

Խանդանյանն արժևորել է Ֆինլանդիայի հետ համագործակցությունը Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների ձևաչափում

Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը մայիսի 29-ին ընդունել է Հայաստանում Ֆինլանդիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Կիրստի Նարինենին:

Հանդիպմանը ներկա է եղել Ֆինլանդիայի ԱԳՆ ներկայացուցիչ Անի Մակելայնենը:

Ողջունելով հյուրերին` Սարգիս Խանդանյանը կարեւորել է երկու երկրների խորհրդարանների միջեւ հարաբերությունների զարգացումը` ընդգծելով, որ առկա է փոխգործակցության մեծ ներուժ: Այս համատեքստում կողմերը խոսել են խորհրդարանական բարեկամական խմբերի համագործակցության խորացման անհրաժեշտության մասին:

Հանձնաժողովի նախագահն արժեւորել է Ֆինլանդիայի հետ համագործակցությունը նաեւ Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների ձեւաչափում:

Սարգիս Խանդանյանը ներկայացրել է Հայաստանում անվտանգային իրավիճակը, բարձր գնահատել ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության դերակատարությունը: Պատգամավորը ներկայացրել է նաեւ ՀՀ կառավարության հեղինակած «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը:

Հանդիպմանն անդրադարձ է եղել ՀՀ-ԵՄ գործընկերության ընդլայնվող օրակարգի առանցքային թեմաների:

  • Կիսվել: