ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ընտրություններին չենք մասնակցում 5, 7, 10 տոկոս քվե ունենալու կամ խորհրդարանում ներկայացված լինելու համար. Սաղաթելյան

Ընտրություններին չենք մասնակցում 5, 7, 10 տոկոս քվե ունենալու կամ խորհրդարանում ներկայացված լինելու համար. Սաղաթելյան

Մեր երկիրն աղետի առջեւ է, սա բոլորդ քաջ գիտեք։ Առաջիկա 20 օրերի ընթացքում մենք պետք է մտնենք Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու ընտանիք, երկրին սպասվող այս մարտահրավերը, այս լրջությունը մենք պետք է դարձնենք յուրաքանչյուր հայի սեփականություն։ Հունիսի 20-ին միասնական ուժերով պետք է հեռացնենք այս չարիքի կառավարությանը եւ կառուցենք ուժեղ Հայաստան: Այս մասին այսօր Արարատի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասաց ՛՛Հայաստան՛՛ դաշինքի անդամ, ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը:

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Մենք այս ընտրություններին չենք մասնակցում 5, 7, 10 տոկոս քվե ունենալու կամ խորհրդարանում ներկայացված լինելու համար։ Մենք ընտրություններին մասնակցում ենք այս իշխանությանը հեռացնելու, ամբողջական իշխանություն ձեւավորելու եւ մեր երկրի մարտահրավերները միասին լուծելու համար՛՛:

  • Կիսվել: