շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Մենք վստահ ենք՝ Սամվել Բաբայանը ԼՂՀ նախագահի դեմ մահափորձի հետ առնչություն չունի․ Փաստաբան

Մենք վստահ ենք՝ Սամվել Բաբայանը ԼՂՀ նախագահի դեմ մահափորձի հետ առնչություն չունի․ Փաստաբան

Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի դեմ իրականացված մահափորձի գործով Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանի ձեռնարկած արդարացման գործընթացը ընթացքում է, հարուցված քրեական գործի քնննությունը շարունակվում է։ Այդ մասին InfoPort.am-ին ասաց Բաբայանի ներկայացուցիչ, փաստաբան Արամ Ղլեչյանը։

Հիշեցնենք՝  Արցախի դատախազությունում Սամվել Բաբայանի դիմումի համաձայն, օգոստոսին քրեական գործ էր հարուցվել՝ պաշտոնեական լիազորություններն անցնելը՝ զուգորդված բռնության գործադրմամբ և հետաքննություն կատարող անձի կողմից ցուցմունք տալուն հարկադրելը, որն ուղեկցվել է ծաղրուծանակով, խոշտանգմամբ։

«Այս գործով նախաքննությունն ընթանում է, դեռ որևէ նորություն չունենք և նախաքննության որևէ տվյալ հրապարակելու լիազորություն չունենք։ Շոշափելի արդյունքներ կլինեն վերջում, մի երկու ամիս էլ սպասենք», - մեզ հետ զրույցում ասաց փաստաբանը։

Այսօր մամուլում հրապարակվել էր տեղեկություն, որի համաձայն, Արկադի Ղուկասյանը խնամքով պահում է այն տեսագրությունը, որն արվել է Բաբայանի կալանքից անմիջապես հետո և որտեղ նա գրեթե ինքնախոստովանական ցուցմունք է տվել՝ չհրաժարվելով կատարվածի համար պատասխանատվությունից։

Հետաքրքրվեցինք՝ արդյոք քրեական գործի նյութերում որպես ապացույց ներկայացվում է այդ տեսագրությունը, փաստաբանը կրկնեց, որ նախաքննության ընթացքի վերաբերյալ որևէ տեղեկություն չի կարող հայտնել, իսկ ապացույցների մասին խոսելը ևս նախաքննության գաղտնիության բացահայտում է։

«Մենք վստահ ենք, որ 2000 թվականին հանցագործություն է տեղի ունեցել, ապացույցներ են կեղծվել, մարդկանց խոշտանգել են, ցուցմունքները կորզվել են խոշտանգումների արդյունքում, արհեստական ապացույցներ են ներմուծվել, որոնք որևէ կապ չունեն այս գործի հետ։ Մենք դրանում համոզված ենք; Համոզված ենք նաև, որ պարոն Բաբայանը որևէ առնչություն չունի 2000 թվականին ԼՂՀ նախագահի դեմ իրականացված մահափորձի հետ, բայց հարմար է եղել մեկ գնդակով այդ պահին երկու նապաստակ որսալ՝ քաղաքական հակառակորդին քրեական գործով շարքից դուրս են բերել»,- ընդգծեց փաստաբանը։

  • Կիսվել: