ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Վաղը կունենանք ԿԳՄՍ-ի գրավոր պատասխանը․ Արման Թաթոյանը ԲՈՒՀ չընդունված դիմորդների ծնողներին

Վաղը կունենանք ԿԳՄՍ-ի գրավոր պատասխանը․ Արման Թաթոյանը ԲՈՒՀ չընդունված դիմորդների ծնողներին

ԲՈՒՀ չընդունված դիմորդներն ու նրան ծնողները հանդիպել են ՄԻՊ Արման Թաթոյանի հետ։ 

«Մեր առաջարկությունն այն է, որ ԿԳՄՍ-ն բուհերում լրացուցիչ տեղեր ավելացնի բոլոր դրական գնահատական ստացողների համար, բայց եթե դա հնարավոր չէ, գոնե 11 և բարձր գնահատական ստացողների համար առաջին հայտը դնենք մի կողմ, և 2-րդից մինչև 4-րդ հայտով ընտրված մասնագիտություններով տեղեր ավելացնեն, ինչի շնորհիվ կշահեն բոլորը»,-ներկայացնելով խնդիրն՝ ասաց ծնողերից մեկը։

Արման Թաթոյանը նշեց, որ խնդիրն իրենց ուշադրության կենտրոնում է, և 58 քաղաքացի դիմել է իրենց կոլեկտիվ բողոքով, ունեն նաև անհատական 13 դիմում, տեղեկացրեց, որ պաշտոնական նամակով դիմել են ԿԳՄՍ-ին՝ ներկայացնելով ծնողների առաջարկներն ու մտահոգությունները, նշեց, որ իրենք դեռեւս առաջարկություններ չեն ներկայացրել․

«Մենք վաղը կունենանք ԿԳՄՍ-ի գրավոր պատասխանը՝ մեզ ուղղված, դրա հիման վրա մենք կկարողանանք նոր գնահատական տալ»,- ասաց Թաթոյանը։

 

 

  • Կիսվել: