ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Մենք ուզում ենք Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորում. ՀՀ վարչապետ

Մենք ուզում ենք Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորում. ՀՀ վարչապետ

Մենք ուզում ենք Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորում։ Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա, մասնավորապես, նշեց. «Մենք չենք կարող քննարկել միջանցքի հարց, մենք ուզում ենք քննարկել տարածաշրջանի կոմունիկացիաների բացման հարց։ Մենք ուզում ենք հարաբերությունները կարգավորել Թուրքիայի հետ, բայց մենք մի հարց ենք ուզում տալ Ադրբեջանին և Թուրքիային՝ իրենք ուզում են Հայաստանը ոչնչացնե՞լ, թե՞ չէ։ Նրանք ուզում են հայ ժողովրդի ցեղասպանությունը շարունակել և ավարտի՞ն հասցնել, թե՞ չէ։ Եթե այո՛, մեր ընտրությունը ո՞րն է, բացի դիմադրությունից։ Եթե ոչ, ուրեմն՝ նրանք ճիշտ են, որ կա պատմական շանս այս տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու»:

  • Կիսվել: