շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Մենք ուզում ենք, որ, օրինակ, ՀՀ-Իրան երկաթուղին աշխատի Նախիջևանով. Փաշինյան

Մենք ուզում ենք, որ, օրինակ, ՀՀ-Իրան երկաթուղին աշխատի Նախիջևանով. Փաշինյան

Կան պատկերացումներ ԼՂ-ում պատերազմի դադարեցման մասին հայտարարությունից հետո կայանալիք բանակցություններում քննարկվելիք հարցերի վերաբերյալ: Այս մասին այսօր Հանրային ՀԸ եթերում հարցազրույցի ժամանակ ասաց  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան:

Նա նշեց. ՛՛Ի՞նչ ենք մենք ուզում: Մենք ուզում ենք, որպեսզի,  օրինակ, Հայաստան-Իրան երկաթուղին աշխատի Նախիջևանով: Մենք խոսում  ենք տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման մասին՛՛:

Պատասխանելով հարցին, թե սահմանների վերաբացումը նաև Թուրքիայի՞ն է վերաբերում, Փաշինյանն ասաց. ՛՛Ոչ, որովհետև Թուրքիան այս համաձայնության մաս չէ: Մենք ուզում ենք դեպի Ռուսաստան ունենալ ոչ թե մեկ ճանապարհ, այլ մի քանի հնարավոր ճանապարհներ, և, եթե, օրինակ, այդ բանակցությունների արդյունքում մենք կարողանանք հասնել մեր խնդիրներին, պատկերացրեք՝ ինչպիսի շրջադարձային փոփոխություն կլինի Հայաստանի համար, եթե, ի վերջո, երկաթուղին մեր երկրում դառնա իրական գործոն, որը մեզ կկապի Պարսից ծոցի և Ռուսաստանի հետ: Սրանք նույնպես նպատակներ են, որոնք նաև այս փաստաթղթի շնորհիվ կարող են իրագործվել, կարող են նաև չիրագործվել՛՛:

Խոսելով այն մասին, թե՝ քանի որ պատերազմի դադարեցման հայտարարության մեջ դրանք նշված էին, նախնական համաձայնություն կա՞ այդ առումով՝ Փաշինյանն ասաց. ՛՛Նախնական ոչ թե համաձայնություն, այլ ըմբռնում: Եթե դա ձևակերպված է, ուրեմն կա ըմբռնում: Բայց դա, հասկանալիորեն, բանակցությունների հարց է և բանակցությունների թեմա է, որոնք պետք է տեղի ունենան՛՛:

 

  • Կիսվել: