ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Մենք ունենք խաղաղության հասնելու քաղաքական կամք. Փաշինյան

Մենք ունենք խաղաղության հասնելու քաղաքական կամք. Փաշինյան

Հարցը, թե ով կարող է ապահովել Հայաստանի անվտանգությունը, ի սկզբանե սխալ է դրվել։ Այս մասին այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Եթե նման հարց բարձրացվի, ըստ նրա՝ դա նշանակում է, որ անվտանգության նկատմամբ սպառնալիքը շատ մեծ է։

՛՛Եթե նույնիսկ այս ռիսկը վերահսկվի, ապա դա միայն ժամանակավոր է: Խաղաղությունը հնարավոր է, բայց դրա համար անհրաժեշտ են քաղաքական կամք և հստակ պարամետրեր՝ նպատակին հասնելու համար։ Պարզ է, որ մենք ունենք խաղաղության հասնելու քաղաքական կամք։ Այստեղ միակ հարցն այն է, թե որքանով մենք կկարողանանք բանակցային գործընթացի շրջանակներում ձևավորել խաղաղության այնպիսի պարամետրեր, որոնք ընդունելի կլինեն թե՛ Հայաստանի, թե՛ նրա ժողովրդի համար՛՛,- ասաց Փաշինյանը։

Վարչապետի խոսքով՝ իշխանությունների խնդիրն է հնարավորինս հավասարակշռել իրատեսական մոտեցումները, դրանց ընդունելիությունը, էմոցիոնալ ֆոնը։

Նա նշեց, թե չգիտի՝ որքանով դա հնարավոր կլինի, սակայն վստահեցրեց, որ կառավարությունը պատրաստ է ամեն ինչ անել դրա համար։

  • Կիսվել: