շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Մենք տուն չենք տալիս թշնամուն. տավուշցի ՔՊ-ական պատգամավոր

Մենք տուն չենք տալիս թշնամուն. տավուշցի ՔՊ-ական պատգամավոր

ՔՊ-ական պատգամավոր Վահե Ղալումյանը, որը Տավուշի մարզից է, վստահեցնում է, թե Տավուշից որևէ տուն չեն տալիս թշնամուն։

Լրագրողների դիտարկմանը, թե տավուշցին դեմ է, որ իր տունը տան թշնամուն՝ նա արձագանքեց. «Մենք իրա տունը չենք տալիս թշնամուն»։

Մեկ այլ դիտարկման, որ «ձեր գծած սահմանով անցնում է Ադրբեջանին»՝ ՔՊ-ականը պատասխանեց. «Ես սահման չեմ գծել, իշխանությունն էլ չի գծել, հանձնաժողովն է գծում, բայց դեռ չեն գծել»։

Ղալումյանն ասաց, թե չի լսել, որ տավուշցի համայնքապետերն իրենց դժգոհությունն են հայտնել։

  • Կիսվել: