շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Մենք ստիպված ենք լինելու հոգալ սահմանում բնակվող մեր հայրենակիցների անվտանգության հարցերը. Սաղաթելյան

Մենք ստիպված ենք լինելու հոգալ սահմանում բնակվող մեր հայրենակիցների անվտանգության հարցերը. Սաղաթելյան

Գեղարքունիքի բնակիչն իր մաշկի վրա է զգում այս իշխանության հետևանքները։Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» դաշինքի անդամ Իշխան Սաղաթելյանը:

«Այժմ Գեղարքունիքի շատ գյուղեր դարձել են սահմանապահ և փոխանակ զարգացման հեռանկարներ քննարկելուն մենք նախ ստիպված ենք լինելու հոգալ այս գյուղերում բնակվող մեր հայրենակիցների ֆիզիկական անվտանգության հարցերը։

Բայց միասին մենք կարող ենք լուծել այս խնդիրները, կարևոր է միայն, որ գիտակցենք մեզ սպասվող ընտրության ճակատագրական լինելը և բոլորս կատարենք մեր քաղաքացիական պարտականությունը»,- գրել է Սաղաթելյանը:

  • Կիսվել: