ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Պատգամավորները չեն կարող դիմել ՍԴ՝ հենց ՍԴ-ին վերաբերող հարցով. Մարուքյան

Պատգամավորները չեն կարող դիմել ՍԴ՝ հենց ՍԴ-ին վերաբերող հարցով. Մարուքյան

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը պարզաբանել է պատգամավորների կողմից Սահմանադրական դատարանին վերաբերվող այսօր ընդունված օրենքի սահմանադրականությունը որոշելու համար ՍԴ դիմելու հարցը։

Այս առնչությամբ նա մասնավորապես գրել է.  ՛՛Սահմանադրական դատարան դիմելու պատգամավորների իրավունքը սահմանված է ՀՀ Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ կետով։ Սահմանադրական դատարան կարող են դիմել պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդը՝ Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին, 4-րդ և 6-րդ կետերով սահմանված դեպքերում։

Մինչդեռ 168֊րդ հոդվածի նշված կետերով սահմանված դեպքերը չեն ներառում Սահմանադրության փոփոխությունների նախագծի համապատասխանության հարցով Սահմանադրական դատարան դիմելու պատգամավորների իրավունքը։

Սա նշանակում է, որ ՀՀ Սահմանադրությունը՝ Հրայր Թովմասյանի համահեղինակած 2015թ. խմբագրությամբ, իրավունք չի տալիս պատգամավորներին դիմել Սահմանադրական դատարան այս հարցով։

Մինչդեռ այս պայմաններում Հանրապետության Նախագահը դեռևս ունի իր իրավասությունները սահմանափակող ԱԺ կողմից այսօր ընդունած օրենքի սահմանադրականության հարցով Սահմանադրական դատարան դիմելու հնարավորություն։

Մենք շարունակում ենք քննարկումները ԲՀԿ մեր գործընկերների հետ՝ հնարավոր լուծումներ գտնելու կապակցությամբ՛՛։

 
 
 
 

  • Կիսվել: