շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Մենք պնդում ենք, որ կառավարությունը ամբողջ կազմով պետք է հրաժարական տա․ ԲՀԿ-ական պատգամավոր

Մենք պնդում ենք, որ կառավարությունը ամբողջ կազմով պետք է հրաժարական տա․ ԲՀԿ-ական պատգամավոր

 «Բարգավաճ Հայաստան», Հայրենիք և Հ․ Յ․ Դաշնակցություն կուսակցությունները հուշագիր ստորագրելու մասին համաձայնություն երբևէ չեն ունեցել, դա մամուլի կողմից արծարծված թեմա է եղել, այսօր ճեպազրույցում հայտարարեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանը։

Պատգամավորի խոսքով, իրենց համար կարևոր են գաղափարներն ու իրատեսական ծրագրերը, որ պետք միասնականորեն իրագործվեն «երկրիը այս վիճակից դուրս բերելու համար»։

«Այս օրերին բնավ որևէ պասիվացում տեղի չի ունեցել, մենք նախկինի պես շարունակում ենք մեր գործընկրների հետ քննարկումները, գուցե իրավիճակով պայմանավորված գործընթացը դանդաղել է, բայց ես ձեզ հավաստիացնում եմ, որ դրանք շարունակում են մնալ մեր օրակարգում և դրա շրջանակներում մենք տարբեր հայտարարություններով առաջիկայում հանդես կգանք», -հայտարարեց պատգամավորը։

Ինչ վերաբերում է կառավարության կազմի փոփոխության պահանջին, պատգամավորն ասաց, որ իրենք մնում են նույն կարծքին՝ կառավարությունը պետք է ամբողջ կազմով հրաժարական տա։

«Մենք նախկինում պնդել ենք, որ անհրաժեշտ է կառավարության 100 տոկոսանոց կազմի փոփոխություն, որովհետև բոլոր ոլորտներում ձախողել են և շարունակում ենք այժմ էլ պնդել», -նշեց Իսայանը։

  • Կիսվել: