չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Մենք պիտի որոշենք մեր տեղը, մեր դերը, մեր ճակատագիրը՝ մեր ազատ երկրով ու մեր անկախությամբ. Ռուբեն Ռուբինյան

Մենք պիտի որոշենք մեր տեղը, մեր դերը, մեր ճակատագիրը՝ մեր ազատ երկրով ու մեր անկախությամբ. Ռուբեն Ռուբինյան

ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանն ու հայկական պատվիրակության ներկայացուցիչների, ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արման Խաչատրյանի և Ստրասբուրգի քաղաքապետ Ժանն Բարսեղյանի հետ  Ստրասբուրգում հայկական խաչքարի մոտ հարգանքի տուրք են մատուցել  Օսմանյան Թուրքիայում իրականացված Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին։

Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը:

May be an image of 7 people, people standing and outdoors

Նա, մասնավորապես, նշել է. «Այլևս երբեք չպիտի թողնենք, որ մեզ հետ տեղի ունենա նման բան։ Այլևս երբեք չպիտի հայերը սպանվեն հայ լինելու համար։ Այլևս երբեք չպիտի դառնանք անմեղ զոհ, քավության նոխազ կամ մանրադրամ։

May be an image of 3 people, monument and outdoors

Մենք պիտի որոշենք մեր տեղը, մեր դերը, մեր ճակատագիրը՝ մեր ազատ երկրով ու մեր անկախությամբ, մեր պաշտպանունակությամբ ու դիվանագիտությամբ, մեր ճկունությամբ ու համառությամբ։ Ու այս նպատակին հասնելու համար անելու ենք ամեն ինչ տարածաշրջանում մեր շուրջ կայուն ու խաղաղ միջավայր ստեղծելու համար»:

May be an image of 1 person, beard, standing, suit and outdoors

 

  • Կիսվել: