հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Մենք պայքարելու ենք, որ Նիկոլ Փաշինյանը ձերբակալվի. Տոնոյան

Մենք պայքարելու ենք, որ Նիկոլ Փաշինյանը ձերբակալվի. Տոնոյան

Նիկոլ Փաշինյանը Հայաստանում ստեղծել է դիկտատուրա, բռնազավթել է իշխանությունը եւ բոլոր ըստ օրենքի անկախ իշխանության թեւերին ենթարկել է իրեն: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի հերոս Մենուա Հովհաննիսյանի մայրը` Կարին Տոնոյանը:

՛՛Հիմա Հայաստանում մեկ մարդ է բոլորի փոխարեն որոշում կայացնում՝ ինչպես ապրեն, երջանիկ լինեն, դժբախտ լինեն, քրեական գործ հարուցվի, չհարուցվի: Հիմա Նիկոլ Փաշինյանը Հայաստանում ստեղծել է դիկտատորա, բռնազավթել է իշխանությունը եւ բոլոր ըստ օրենքի անկախ իշխանության թեւերին ենթարկել է իրեն: Ինչքան էլ որ հիմա դատախազությունը ձգձգի, պատասխան տալու է, ճիշտ է, Նիկոլ Փաշինյանը իր խմբով ամեն ինչ անում է, որ ծնողներին պառակտեն, բայց ծնողները հասկանում են, որ իրար հետ կիսելու ոչինչ չունեն, մեզ միավորողը մեր ցավն է, եւ մենք պայքարելու ենք, որ Նիկոլ Փաշինյանը ձերբակալվի եւ կանգնի դատարանի առջեւ՛՛,-ասաց նա:

Տոնոյանը նաեւ հավելեց. ՛՛Այն, որ մենք հիմա միայն Նիկոլ Փաշինյանի դեմ ենք դուրս եկել,  պարզապես գիտենք, որ այս պահին իրենից է կախված ամեն ինչ, բայց իրենից հետո հատ առ հատ պատասխան են տալու, անգամ եթե վաշտի հրամանատարի մակարդակով մեղավոր կա, բոլորը պիտի պատասխան տան՛՛:

  • Կիսվել: