Մենք պարտավոր ենք Արցախի հարցը համարել չկարգավորված. Սարգսյան
Մենք պարտավոր ենք Արցախի հարցը համարել չկարգավորված, մենք պարտավոր ենք Արցախը պահպանել որպես հայկական, որովհետեւ դա մեզ համար այն դարպասներն են, որը բերում է Հայաստան եւ Հայաստանը դարձնում է պաշտպանված: Այս մասին այսօր Ազատության հրապարակում հրավիրված հանրահավաքի ժամանակ ասաց Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:
Նա, մասնավորապես, նշեց. «Անդրադառնալով Փաշինյանի երեկվա ելույթին՝ կարող եմ ասել, որ ցնդաբանություն էր, ասածի միակ իմաստն այն էր, որ Սահմանադրությունը պետք է փոխել: Ինձ համար բացարձակ միեւնույն է, ինքը գործակալ է, գործակալ չի, մեզ համար հասկանալի է, որ ինքը հիմա մեր պետության շահերը դրել է մի կողմ, միայն իր անձնական խնդիրներն է փորձում կարգավորել: Դրա համար Սահմանադրության փոփոխության հարցը մենք պետք է ընդհանրապես բացառենք, որովհետեւ սրան պետք է հեռացնենք իշխանությունից, ուրիշ ելք չունենք»:
Սարգսյանը միասնական լինելու կոչ արեց եւ նշեց, որ անհրաժեշտ է նաեւ դիմել Մինսկի խմբի համանախագահներին, որպեսզի Արցախի հարցը նորից միջազգայնացվի: