ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Մենք ողջ գիշեր անցկացրել ենք Հանրապետության հրապարակում. Միակ լուծումը Նիկոլի հեռացումն է. Թեւանյան

Մենք ողջ գիշեր անցկացրել ենք Հանրապետության հրապարակում. Միակ լուծումը Նիկոլի հեռացումն է. Թեւանյան

Մենք ողջ գիշեր անցկացրել ենք Հանրապետության հրապարակում, հետեւել ենք նաեւ իրադարձություններին Արցախում, մեր անձնական կապերով, լրահոսով. Վիճակը շատ-շատ ծանր է: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 20-ին, Հանրապետության հրապարակից ուղիղ եթերով հայտնեց «Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար Անդրանիկ Թեւանյանը:

«Արցախում վճռվում է Հայաստանի ճակատագիրը, մեր պետականության ճակատագիրը: Մենք ունենք միայն մեկ հնարավորություն այս պահին լուծելու հայաստանի ու Արցախի խնդիրները. Նիկոլ Փաշինյանը շատ վաղուց պաշտոնապես ձեռքերը լվացել եւ հրաժարվել է Արցախից: Նա արցախահայությանը հանձնել է թշնամուն, այն, ինչ հիմա տեսնում ենք, Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության հետեւանքն է: Միակ տարբերակը, որ մենք կարողանանք պաշտպանել Արցախը եւ կարողանանք տեր կանգնել ՀՀ-ին, Հայաստանում իշխանափոխության իրականացնումն է, Նիկոլ Փաշինյանի հեռացումն է, նոր կառավարության ձեւավորումն է, որը կկարողանա կազմակերպել Արցախի պաշտպանությունը եւ տեր կանգնել Հայաստանին»,-ասաց Թեւանյանը:

  • Կիսվել: