հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Մենք ոչ թե սկսել ենք Փաշինյանին անվստահություն հայտնելու կոնկրետ գործընթաց, այլ հրապարակել ենք, որ 2 խմբակցությունների 35 ստորագրությունները առկա են․ Մինասյան

Մենք ոչ թե սկսել ենք Փաշինյանին անվստահություն հայտնելու կոնկրետ գործընթաց, այլ հրապարակել ենք, որ 2 խմբակցությունների 35 ստորագրությունները առկա են․ Մինասյան

Բազմիցս ասվել է, որ օգոստոսի 2-ից հետո բացվում է ևս մեկ հնարավորություն՝ ԱԺ-ի միջոցով պաշտոնանկ անել Նիկոլ Փաշինյանին, այս գործընթացում կունենաք հաջողություն, եթե բավարար երաշխիքներ կունենանք։ Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։

«Չի կարող այդպիսի երաշխիքը լինել միայն ֆորմալ՝ 1/3-ի ստորագրությամբ վարչապետի թեկնածու առաջադրելը, որը ինչպես գիտեք կոնստրուկտիվ անվստահության քվե է կոչվում։ Եթե ընտրվում է նոր վարչապետ, նախկին վարչապետը համարվում է հեռացված։ Ֆորմալ առումով պետք է ունենանք ՔՊ-ի առնվազն 18՝ 100 տոկոսանոց կողմ քվեարկող ՔՊ-ական պատգամավորներ»,- ասաց Մինասյանը։

Նա նշեց, որ ՔՊ-ն այդ որոշմանը կարող է գալ կամ հանրային ճնշման ներքո, կամ հասնակալով, որ դա հանրության պահանջն է։

«Մենք պառլամենտում ոչ թե սկսել ենք անվստահություն հայտնելու կոնկրետ գործընթաց, այլ հրապարակել ենք, որ երկու խմբակցությունների 35 ստորագրությունները առկա են, 36-րդ ստորագրությունը՝ ոչ. ՔՊ-ական հատվածից վերաբերում է Իշխան Զաքարյանին, ես տեղեկություն չունեմ իրենից, թե նա պատրաստ է մասնակցել այս նախաձեռնությանը, թե ոչ»,- ասաց պատգամավորը

Մինասյանը նշեց, որ չի կարելի գործընթացը տապալված համարել, քանի որ ԱԺ դեռ չի մուտքագրվել։

«Երբ առաջ են բերում այն հարցը, թե վարչապետւ թեկնածու առաջարկեք, դա նշանակում է շեղել թեման, այնինչ գլխավոր մարտահրավերը Նիկոլ Փաշինյանի հեռացումն է»,- ասաց նա:

  • Կիսվել: