չորեքշաբթի, հուլիս 22
22 / 7 / 2026
 «Մենք մոտակա օրերին մեծ հաջողություններ ենք ունենալու». ԲՀԿ-ական պատգամավորը վերադառնում է առաջնագիծ

«Մենք մոտակա օրերին մեծ հաջողություններ ենք ունենալու». ԲՀԿ-ական պատգամավորը վերադառնում է առաջնագիծ

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Մադաթյանն առավոտյան կրկին առաջնագիծ է մեկնելու: Armlur.am-ի հետ զրույցում Մադաթյանը հայտարարեց, որ առաջնագծից վերադարձել է այն ժամանակ, երբ մահացել են ԱԺ ԲՀԿ խմբակցության նախկին պատգամավոր, ազատամարտիկ Ռուստամ Գասպարյանն ու իր որդին:

Մադաթյանը նշեց, որ ինքը միացել էլ Գասպարյանի ջոկատին, Արցախում եղել է մինչեւ հոկտեմբերի 14-ը՝ վիրավորվել է, բուժվել, հիմա կրկին Արցախ է վերադառնում: ԲՀԿ-ական պատգամավորը վստահեցնում է, որ առաջիկայում կլսենք հայկական կողմի հաղթանակների մասին, վերջինիս կարծիքով նման դաժան պատերազմ երբեք չէր եղել, ու նման իրավիճակի ինքն առաջին անգամ է ականատես լինում:

 

Մանրամասները՝ տեսանյութում

  • Կիսվել: