հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Մենք մնալու ենք այստեղ մինչև այն պահը, երբ Արցախը հանձնած խայտառակության հեղինակը պատասխան տա. Իվետա Տոնոյան

Մենք մնալու ենք այստեղ մինչև այն պահը, երբ Արցախը հանձնած խայտառակության հեղինակը պատասխան տա. Իվետա Տոնոյան

Ոչ-ոք իրավունք չունի անթասիբ կոչելու հայ ժողովրդին, հայ ժողովուրդը ունի թասիբ, արժանապատվություն, իսկ այն վախկոտները, որոնք պատսպարվում են իրենց կանանց, իրենց երեխաների թիկունքում տեղ չունեն մեր իշխանության ղեկին։ Այս մասին Ազատության հրապարակում հայտարարեց Իվետա Տոնոյանը:

«Այս պահին իր իշխանությունը պահելու համար Նիկոլ Փաշինյանը պատրաստ է ամեն ինչի, բայց մենք պետք է թույլ չտանք, մենք մնալու ենք այստեղ մինչև այն պահը, երբ Արցախը հանձնած խայտառակության հեղինակը պատասխան տա», - հավելեց Տոնոյանը, և կոչ արեց ոչ-մի տեսակի սադրանքների չտրվել։

  • Կիսվել: