կիրակի, օգոստոս 2
2 / 8 / 2026
Մենք միշտ շնորհակալ ենք ձեզ, ձեզ նման ընդդիմություն չկա․ Ալեն Սիմոնյան

Մենք միշտ շնորհակալ ենք ձեզ, ձեզ նման ընդդիմություն չկա․ Ալեն Սիմոնյան

Մենք այս դահլիճում, այս գումարման խորհրդարանում ընտրել ենք ՀՀ նախագահին,  Գլխավոր դատախազին, Վճռաբեկ դատարանի դատավորներին և գրեթե ոչ մի անգամ մեր ընդդիմությունը այսքան շռնդալից կազմով ներկա չի գտնվել ընտրություններին, ինչպես ձեր ընտրության ժամանակ: Այս մասին այսօր Ազգային ժողովում նկատեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը՝ դիմելով կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թեկնածու Հայկուհի Հարությունյանին:

«Ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ, որ  «Հայաստան» խմբակցությանը կարողացաք բերել այս դահլիճ, դա շատ սիմվոլիկ և ողջունելի է»,- ասաց Հայկ Կոնջորյանը:

Ի պատասխան տեղից արձագանքող «Հայաստան» խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանի՝ Հայկ Կոնջորյանն ասաց. «Շնորհակալական խոսք ենք ասում ձեզ, մի նեղացեք»:

Խոսակցությանը միջամտեց նաև Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը՝ ասելով. «Մենք միշտ շնորհակալ ենք ձեզ, ձեզ նման ընդդիմություն չկա, բոլորիդ՝ երկու խմբակցությանն էլ»,- ասաց նա:

  • Կիսվել: