շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Մենք մեր գործի 60-70 տոկոսն իրականացրել ենք․ Իշխան Սաղաթելյան

Մենք մեր գործի 60-70 տոկոսն իրականացրել ենք․ Իշխան Սաղաթելյան

Վաղը՝ ժամը 13-ին, Վանաձորում հրավիրում ենք հանրահավաք, 9։30 ավտոերթով Երևանից կշարժվենք:

Ֆրանսիայի հրապարակում հրավիրված հանրահավաքին հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։

«Մեզ բոլորին պետք է արդյունք և այն ճանապարհային քարտեզը, որ այստեղից հնչեցրել ենք, հերթով իրականացնելով գնալու ենք։ Մենք մեր գործի 60-70 տոկոսն իրականացրել ենք, մնացել է մնացած հատվածը,գնում ենք առաջ»,- ասաց նա։

Սաղաթելյանը նաև ներկայացրել է վաղվա իրենց գործողությունների ծրագիրը․

«Ժամը 12-ին Երևանում Ֆրանսիայի հրապարակից տեղի կունենա երթ, որին կմասնակցեն բացառապես կանայք ու աղջիկները։ Երեկոյան Ֆրանսիայի հրապարակում տեղի կունենա մշակութային ծրագիր, իսկ 20։00-ին կրկին հանրահավաք, որից հետո էլ երթ։ Իսկ ժամը 13։00-14։00-ը Երևան քաղաքում  բարձր երաժշտությամբ՝ «Արցախն է կանչում», ու «Զարթնիր Լաո» երգերով, մեքենաները երթ կիրականացնեն»։

  • Կիսվել: