երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Մենք լուրջ ջանքեր ենք գործադրում տարածաշրջանում խնդիրների խաղաղ լուծման համար. իրանցի դիվանագետ

Մենք լուրջ ջանքեր ենք գործադրում տարածաշրջանում խնդիրների խաղաղ լուծման համար. իրանցի դիվանագետ

Մենք կարծում ենք, որ խնդիրները տարածաշրջանում պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով, եւ մենք այդ ուղղությամբ լուրջ ջանքեր ենք գործադրում։ Այս մասին Հայաստանի Գիտությունների ակադեմիայում նոյեմբերի 28-ին, գիտաժողովի ժամանակ ասել է Հայաստանում Իրանի դեսպանության Մշակութային կենտրոնի խորհրդական Մոհամադ Ասադի Մոհավեդը։

Նրա խոսքով՝ Թեհրանի իրականացրած բարիդրացիության քաղաքականությունը Հարավային Կովկասում տարածաշրջանի զարգացման կարեւոր բաղադրիչն է։

Դիվանագետը նշել է այն ուղղությամբ տարվող աշխատանքի կարեւորությունը, որպեսզի կանխվեն լարվածության նոր օջախներն այս զգայուն տարածաշրջանում։

Նա հիշեցրել է, որ իրանա-հայկական հարաբերությունները 4000 տարվա պատմություն ունեն եւ նշել է երկու երկրների եւ ժողովուրդների քաղաքակրթական, պատմական, աշխարհագրական մերձությունը։

Մոհամադ Ասադի Մոհավեդը կարեւոր է համարել այս հիմքի օգտագործումը Հայաստանի եւ Իրանի միջեւ բոլոր ոլորտներում հարաբերությունների խորացման համար։ 

  • Կիսվել: