ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Մենք կմտնենք ակտիվ քաղաքականություն․ Արամ Սարգսյան

Մենք կմտնենք ակտիվ քաղաքականություն․ Արամ Սարգսյան

Հայաստանի Դեմոկրատական կուսակցությունը պատրաստվում է մտնել ակտիվ քաղաքական դաշտ:

«Ես հիմա ինքնամեկուսացման մեջ եմ և հավանաբար երկուշաբթի արդեն կարող եմ ելումուտ անել, այո, մենք ակտիվ քաղաքականություն կմտնենք», - InfoPort.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք պատրաստվում է միանալ ՀՅԴ-Հայրենիք-ԲՀԿ եռամիասնությանը։ Սակայն Սարգսյանն ասաց՝ հրավեր չեն ստացել այդ ուժերից, բայց ընդգծեց, որ պատրաստ են նոր բաներ առաջարկել։

Հարցն, թե ի՞նչ է կարծում՝ արդյոք ռուսական կողմն է պաշտպանում այդ ուժերին, Սարգսյանը պատասխանեց․ «Այստեղ խնդիրն այն է, որ չպետք է տեսնել՝ ռուսական կողմը նրանց պաշտպանում է, թե չի պաշտպանում։ Ռուսական կողմը միշտ աշխատել է իշխանության հետ՝ սկսած Լևոն Տեր-Պետրոսյանից։ Հիմա էլ է շարունակում։ Բայց իշխանությունը պետք է ադեկվատ քայլեր անի նրանց նկատմամբ, այդ դեպքում արդեն ընդդիմությունը ոչ մի առավելություն չի ունենա։ Բայց երբ այդ ադեկվատ քայլերը չկան, ինքնին հասկանալի է, որ նրանք՝ ռուսական կողմը, Հայաստանում ունի սեփական, աշխարհաքաղաքական շահերը, ինչպես Միացյալ նահանգներն ունեն, ինչպես Եվրոպան, ինչպես Չինաստանը։ Չկա քաղաքական լուրջ դիսկուրս, որ մեր հասարակությունը հասկանա՝ որտեղ ենք գտնվում։ Եթե այս չորսը որոշեն մեզ դարձնել կռվախնձոր, չեմ պատկերացնում՝ ինչ կլինի», - ասաց Արամ Սարգսյանը։

  • Կիսվել: